|
Հունգարական WizzAir ավիաընկերությունը կրկին սկսել է Ռուսաստանից թռիչքների տոմսերի վաճառքը։ Կայքում հնարավոր է պատվիրել թռիչք ամռան և աշնան համար: Մասնավորապես, Մոսկվայից տոմսերը հասանելի են մի քանի ուղղություններով։ Էժան ավիաընկերությունն այս տարվա հունիսին առաջարկում է թռիչքներ հունգարական Բուդապեշտ և Դեբրեցեն, իսկ Մոսկվայից այս տարվա հոկտեմբերին հնարավոր է տոմս պատվիրել դեպի Աբու Դաբի: Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, WizzAir-ը դադարեցրել էր թռիչքները դեպի Ռուսաստան։ |










