Ուկրաինան ոչնչացրել է ռուսական բանակի ավելի քան 4000 միավոր զինտեխնիկա


Ուկրաինան ոչնչացրել է ռուսական բանակի ավելի քան 4000 միավոր զինտեխնիկա
Մարտ 31 18:50 2022

Ուկրաինացիներն արդեն ոչնչացրել են ռուսական զորքերի ավելի քան 4000 միավոր զինտեխնիկա, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նա ընդգծել է, որ «դա ավելին է, քան Եվրոպայի և աշխարհի որոշ երկրների ամբողջ սպառազինությունը»։

«Ուկրաինական ժողովրդի ազատագրական պատերազմը շարունակվում է արդեն 5 շաբաթ։ Մեր պաշտպանական ուժերը շարունակում են ռուսական բանակի ապառազմականացումը՝ արդեն ոչնչացնելով ավելի քան չորս հազար միավոր ռուսական տարբեր տեխնիկա»,- ասել է նա: