Էրդողանը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները «պաշտպանական պատասխան» է անվանել


Էրդողանը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները «պաշտպանական պատասխան» է անվանել
Մարտ 31 18:23 2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի գործողությունները «պաշտպանական պատասխան» է անվանել:

«Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է [Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ] եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ուստի Ադրբեջանի կողմից որեւէ խախտում չկա։ Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, եղել է նաեւ պաշտպանական պատասխան»,- հինգշաբթի Ուզբեկստանից վերադառնալուց հետո թուրք լրագրողներին ասել է Էրդողանը, փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը:

«Պետք է ապահովել Ադրբեջանի միջազգային ճանաչված տարածքից Հայաստանի զինված ստորաբաժանումների դուրս բերումը», – ասել է Էրդողանը։