Նախիջևանում դպրոց է փլուզվել․ կան զոհեր և վիրավորներ


Նախիջևանում դպրոց է փլուզվել․ կան զոհեր և վիրավորներ
Մարտ 31 17:40 2022

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Նեխրամ բնակավայրում ամբողջությամբ փլուզվել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքներ էին ընթանում, հայտնում է APA-ն։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հիվանդանոց է տեղափոխվել երեք մահացած և մեկ վիրավոր։ 

Նշվում է, որ մահացածները շինարարական աշխատանքներ կատարող բանվորներ են։