Խարկովում իրավիճակը կրիտիկական է, քաղաքում պարետային ժամ է հայտարարվել. ՌԴ ՊՆ


Խարկովում իրավիճակը կրիտիկական է, քաղաքում պարետային ժամ է հայտարարվել. ՌԴ ՊՆ
Մարտ 31 10:57 2022

Ուկրաինայում այսօր ամենակրիտիկական հումանիտար իրավիճակը Խարկովում է, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է «ՌԻԱ Նովոստին».

«Պաշտոնական Կիևի կողմից վերահսկվող մի շարք բնակավայրերում հումանիտար իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ, սակայն այսօր ամենակրիտիկական իրավիճակը Խարկովում է, քաղաքում պարետային ժամ է հայտարարվել»,- ասել է ռուս գեներալը։
Նրա հաղորդմամբ՝ տեղի բնակիչները, վախենալով ազգայնականների սադրանքներից, ստիպված են ապաստանել նկուղներում։ Շատ տներում չկա ջեռուցում, լույս և գազ.

«Հիվանդանոցներում խաղաղ բնակչությունը զրկված է բժշկական օգնությունից, բուժվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները և տարածքային պաշտպանության զինյալները: Դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցներ չկան», – ասել է Միզինցևը։