Բեյոնսեն կարողանում է իսկապես փայլել։ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում «Be Alive» երգը կատարելուց հետո (այն գրվել է «Ռիչարդ արքա» ֆիլմի համար, եւ Բեյոնսեն առաջադրված էր մրցանակի, սակայն հաղթանակը զիջել է Բիլի Այլիշին) Բեյոնսեն ամուսնու՝ Jay-Z-ի հետ մասնակցել է «Gold Party» երեկույթին։ Եվ նրա կերպարն ինը միլիոն դոլար արժեր։
Բեյոնսեն կրում էր Valentino Haute Couture-ի երկար զգեստը։ Ու անկախ նրանից, որ երգչուհին ազդեցիկ զգեստ էր ընտրել, ուշադրություն են գրավել նրա զարդերը։
Lorraine Schwartz-ի ադամանդե զարդերի արժեքը կազմում է ավելի քան ինը միլիոն դոլար։ Այն, ի դեպ, Քիմ Քարդաշյանի սիրելի ոսկերչական ապրանքանիշն է։

Բեյոնսեն ընտրել էր Judith Lieber-ի պայուսակը, որը պատրաստված է թենիսի գնդակի տեսքով․ «Ռիչարդ արքան» ֆիլմը պատմում է թենիսիստուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամսի կայացման ու այդ հարցում ծնողների մասնակցության մասին։










