Ռուս զինվորականներն առևանգել են 11 քաղաքների քաղաքապետի


Ռուս զինվորականներն առևանգել են 11 քաղաքների քաղաքապետի
Մարտ 30 19:25 2022

Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկզբից ի վեր ռուս զինվորականներն առևանգել են 11 քաղաքների քաղաքապետերի, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովային։

«Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ռուս զինվորականների կողմից մարդկանց զանգվածային առևանգումները շարունակվում են... Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր ռուսները առևանգել են 11 քաղաքների քաղաքապետերի և 8 այլ մունիցիպալիտետների», - ասել է Դենիսովան։