Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակում հայտարարել է Ուկրաինայի հետ հակամարտությունում լարվածությունը թուլացնելու Ռուսաստանի ցանկության մասին։ Այս մասին այսօր հայտնել է DPA գործակալությունը։
Պեկինի տվյալներով՝ չինացի գործընկեր Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել խաղաղ բանակցությունները Կիեւի հետ։










