«Մանչեսթեր Յունայթեդը» կունենա նոր ավագ


«Մանչեսթեր Յունայթեդը» կունենա նոր ավագ
Հուլիս 9 16:52 2017

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մայքլ Կերիկը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը, հայտնում է Daily Mail-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնի երկրորդ ավագը կլինի իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին առաջիկայում տեղափոխվելու է «Էվերտոն»:

Մայքլ Կերիկը 2006-ին «Տոտենհեմից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրել է 314 խաղ եւ խփել 17 գոլ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: