Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը դադարեցրել է համագործակցությունն իր գործակալ Էրիկ Օլաթսի հետ:
Օլաթսը, նշենք, Գրիզմանի հետ սկսել է աշխատել, երբ ֆրանսիացին դեռ 14 տարեկան էր:
«Ֆուտբոլիստի ներկայիս իմիջն ու ապագան հակասում են մեր համագործակցության տեսլականին: Ես կենտրոնանում են «Ռեալ Սոսիեդադում» սկաուտի աշխատանքի վրա: Շնորհակալ եմ Գրիզմանին այն վստահության համար, որն իննքն ինձ ցուցաբերել է երկար տարիների ընթացքում: Նրան հաջողություններ եմ մաղթում հետագա կարիերայում»,- Օլաթսի խոսքերն է փոխանցում «L՛Equipe»-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ Գրիզմանի երկարաձգել էր պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ մինչև 2022 թվականը:










