16.700 դոլարով գնված հագուստ, 1500 դոլար՝ մազերի խնամքի համար, միայն լյուքս կոսմետիկա. Նաիրա Մովսիսյանի շքեղ գնումները և ամսական ծախսերը


16.700 դոլարով գնված հագուստ, 1500 դոլար՝ մազերի խնամքի համար, միայն լյուքս կոսմետիկա. Նաիրա Մովսիսյանի շքեղ գնումները և ամսական ծախսերը
Մարտ 26 11:25 2022

ArmLady.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում հայտնի մարդիկ անկեղծանալու են, թե որքան գումար են ծախսում իրենց հագուստների համար, ինչպես են օգտվում խանութներից, որ բրենդներն են նախընտրում եւ այլն: Այս եւ այլ թեմաների շուրջ տեղեկատվություն ստանալու նպատակով զրուցել ենք դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ:

 

 
 

-Ինչքա՞ն գումար եք ամսական ծախսում հագուստ գնելու համար:

-Նվազագույնը մոտ 500 դոլար:

 

 

-Ամենաէժան ու ամենաթանկ հագուստը, որ գոյություն ունի Ձեր զգեստապահարանում:

-Էժան՝ 1900 դրամ, թանկ՝ 16700 դոլար՝ Ralph Louren-ի հավաքածուից:

 

-Բրենդամո՞լ եք,ո՞ր բրենդն է Ձեր համար ամենանախընտրելին:

 

-Բրենդամոլ չեմ, բայց եթե դա ինձ դուր է գալիս, պետք է լինի իմ զգեստապահարանում:

 

-Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում դիմահարդարման և վարսահարդարման վրա:

-Միայն մազերիս խնամքի վրա ծախսվում եմ մոտ 1500$, դիմահարդարումն ինքս եմ անում՝ միմիայն լյուքս կոսմետիկայով `բավական թանկ է:

-Արդյո՞ք ունեք Ձեզ համար մշակած անձնական դիետայի որեւէ սխեմա եւ կկիսվեք այն մեզ հետ:

-Իմ սխեման դիետայի վստահված է լավագույն դիետոլոգին, իսկ եթե ժամանակ չեմ ունենում, ուրեմն՝ սպիտակուց, ածխաջրեր և ցելյուլոզ եմ օգտագործելով եմ փորձում նիհարել: