Միլանը Բորուսիային 60 մլն եվրո է առաջարկում Օբամեյանգի համար


Միլանը Բորուսիային 60 մլն եվրո է առաջարկում Օբամեյանգի համար
Հուլիս 9 13:22 2017

«Միլանը» շարունակում է բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ:

Իտալացիները գերմանացիներին 60 մլն եվրո են առաջարկել գաբոնցի ֆուտբոլիստի համար, հայտնում է «La Gazzetta dello Sport-ը:

Հաղորդվում է, որ «Բորուսիան» ցանկանում է իր գլխավոր աստղի վաճառքից նվազագույնը 70 մլն եվրո եկամուտ ստանալ: Ավլեի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Միլանն» Օբամեյանգին պատրաստ է դարձնել Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգը, հիշեցնենք, դարձել է Գերմաիայի առաջնության լավագույն ռմբարկուն` Բունդեսլիգայի 32 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: