Կառավարության անդամները՝ Սուրեն Պապիկյանի ակտիվ մասնակցությամբ ու պատգամավորները լծվել են Վեդիի քարոզարշավին


Կառավարության անդամները՝ Սուրեն Պապիկյանի ակտիվ մասնակցությամբ ու պատգամավորները լծվել են Վեդիի քարոզարշավին
Մարտ 24 14:56 2022

Կառավարության անդամները, նրանց թվում՝ նախարարներ Սուրեն Պապիկյանը, Գնել Սանոսյանը, օգտագործելով վարչական լծակները, ակտիվորեն մասնակցում են Վեդիի ՏԻՄ ընտրություններին։

ԱԺ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել։

«Վադի համայնքի մշակույթի տանը գործընկերներիս հետ հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Վեդու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքը և պատասխանել հետաքրքրող հարցերին։

Կոչ եմ անում Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Մեր ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը»,- գրել է Ա.Թորոսյանը՝ նկարներին կից։