Ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը


Ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը
Մարտ 24 00:09 2022

Nabeel ապրանքանիշը Դուբայի Dubai Mall առևտրի կենտրոնում ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը։

Shumukh անվանումով օծանելիքը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «արժանի ամենաբարձրին», արժե 4,572 միլիոն դիրհամ կամ մոտ 1.3 միլիոն դոլար։ Կազմակերպության ղեկավար Ասգար Ադամ Ալիի խոսքերով՝ այս օծանելիքը մտնում է the spirit of Dubai շարքի մեջ։

 

 

Երկու մետր բարձրություն ունեցող սրվակն իր մեջ պարունակում է 3 լիտր օծանելիք։ Այն պատրաստված է մուրանյան ապակուց և զարդարված է ընդհանուր 38.55 կարատ քաշ ունեցող մի քանի հազար ադամանդներով։

 

Օծանելիքի ստեղծման վրա ծախսվել է ավելի քան 3 տարի։

 

2018 թվականի սեպտեմբերի 26-ին Դուբայի յոթաստղանի Burj Al Arab հյուրանոցում ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք Passion Diamond Shoes կոշիկները։ Բարձրակրունկ կոշիկները պատրաստված էին իսկական ոսկուց և զարդարված 15 կարատանոց ադամանդով։