Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են միանգամից երկու անգլիական ակումբներ,- գրում է «Express»-ը:
Ըստ աղբյուրի՝ «արքայական ակումբի» 21-ամյա ֆուտբոլիստի գործողություններին հետևել են «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դժվար թե կարողանա այլ ակումբ տեղափոխվել, քանի որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստվում է ներառել Ասենսիոյին ակումբի առաջիկա ծրագրերում:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 38 հանդիպման, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:










