Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը․ Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը․ Տիգրան Աբրահամյան
Մարտ 21 23:45 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արցախ գազամատակարարման դադարեցմանը։

 

«Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

 

 

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով։

 

Ընդ որում՝ սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ։

 

Վաղը խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը այս թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել, որի մանրամասներին դեռ կանդրադառնամ»,– գրել է նա։