Ռեալը լքելն ինձ համար մեկ քայլ հետ կլինի.Մոդրիչ


 Ռեալը լքելն ինձ համար մեկ քայլ հետ կլինի.Մոդրիչ
Հուլիս 8 19:03 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ է, որ հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբում:

«Լքել «Ռեալը» այդքան էլ հեշտ բան չէ: Եթե հեռանաս, ապա ոչինչ նախկինի պես չի լինի: Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում, այդ իսկ պատճառով այլ ակումբ տեղափոխվելն ինձ համար մեկ քայլ հետ կլինի:

Յուրաքանչյուրը կարող է իր խնդիրներն ունենալ, սակայն ես ոչ մի խնդիր չունեմ: Չնայած՝ ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Մոդրիչն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: