Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունները կվերսկսվեն մարտի 21-ին


Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունները կվերսկսվեն մարտի 21-ին
Մարտ 20 14:20 2022

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունները կվերսկսվեն մարտի 21-ին։ Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պռավդա» -ն։

«Մարտի 21-ին նախատեսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պատվիրակությունների առցանց հանդիպում»,- գրում է աղբյուրը:

Հրատարակությունը մեջբերում է նաև Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերը, ով ասել է, որ բանակցությունները շարունակվում են ամեն օր։

«Այսօր էլ՝ փորձագիտական խմբերի մակարդակով»,- ասել է Արախամիան։