Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 մլրդ եվրոյի չափով գումարները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը.
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը,գրում է ՏԱՍՍ-ը.
«Մենք սառեցրել ենք ՌԴ Կենտրոնական բանկի՝ 22 միլիարդ եվրոյի չափով ակտիվները, ինչպես նաև ֆրանսիական հիմնարկներում մասնավոր անձանց միջոցները՝ 150 միլիարդ եվրոյի չափով»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է կես միլիարդ եվրոյի անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։










