Ռուս գվարդիականները գերեվարել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, առգրավել են կարևոր փաստաթղթեր


Ռուս գվարդիականները գերեվարել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, առգրավել են կարևոր փաստաթղթեր
Մարտ 20 17:00 2022

Ռուս գվարդիականները Խարկովի մարզի Իզյում քաղաքի ազատագրման ժամանակ գերի են վերցրել ազգայնական կազմավորումների մի քանի առաջնորդների և Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների:

 

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինծառայողները, հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, ինչպես նաև ռուսական գվարդիայի ջոկատներից մեկը գիշերը հատել են Իզյում քաղաքի ծայրամասում գտնվող գետը: «Հաջորդ օրվա ընթացքում նրանք հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի  ստորաբաժանումների և ազգայնականների շարունակական գրոհները՝ դրանով իսկ ապահովելով ՌԴ ՊՆ ԶՈւ ստորաբաժանումների կողմից կամրջի տեղադրումը։ Բացի այդ, նրանք կարողացել են գերի վերցրել ազգայնական կազմավորումների մի քանի առաջնորդների և Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, առգրավել են կարևոր փաստաթղթեր»,- հայտնել են գերատեսչությունից: