|
ԱՄՆ պաշտոնյաները Անկարայի հետ քննարկել են ռուսական արտադրության С-400 հրթիռային համակարգերը ուկրաինացի զինվորականներին փոխանցելու հնարավորությունը, հայտնում է Reuters գործակալությունը։ Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան կմերժի այդ գաղափարը: Գործակալության տվյալներով՝ սա ընդամենը քննարկում է, այս թեմայով պաշտոնական առաջարկներ չեն արվել։ Այս թեման ամերիկացի պաշտոնյաները բարձրացրել են փետրվարին, ինչպես նաև մարտի սկզբին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Գործակալության մեջբերված փորձագետները կարծում են, որ Թուրքիան «հավանաբար կմերժի» С-400-ը ուկրաինացի զինվորականներին փոխանցելու գաղափարը։ |










