Բելգիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ


Բելգիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
Մարտ 20 13:37 2022

 

Բելգիայում՝ Սթրելի-Բրագնիում, ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։

Իրավապահ մարմինները բերման են ենթարկել մեքենայում գտնվող անձանց։ Ըստ լրատվամիջոցների՝ գյուղում դիմակահանդես է եղել։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։