Գերմանացիները կոչ են արել ավելի քիչ միս ուտել՝ ի նշան ՌԴ-ի դեմ պայքարի


Գերմանացիները կոչ են արել ավելի քիչ միս ուտել՝ ի նշան ՌԴ-ի դեմ պայքարի
Մարտ 20 13:22 2022

Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը կոչ է արել գերմանացիներին ավելի քիչ միս ուտել՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար, որը, ըստ նրա, սննդամթերքն օգտագործում է որպես զենք։ 

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքով, պետք է «գիտակցաբար գնումներ կատարել եւ ավելի քիչ ապրանքներ դեն նետել»։

Spiegel ամսագրին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք Ռուսաստանը սննդի մատակարարումները օգտագործում է որպես զենք, Օզդեմիրը դրական պատասխան է տվել:

 «Ակնհայտ է, որ դա այդպես է»,- ասել է նախարարը: