Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեության դադարեցման մասին, ըստ Զելենսկու՝ այդ կուսակցությունները իբրև կապված են Ռուսաստանի Դաշնության հետ, գրում է ՏԱՍՍ-ը.
«Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով լայնածավալ պատերազմը և որոշ քաղաքական կառույցների կապերը ՌԴ-ի հետ, որոշել է դադարեցնել մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը՝ ռազմական դրության ընթացքում»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում:










