|
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սոցցանցի իր էջում Ուկրաինայի դեմ կռվող չեչեններին բժշկական աջակցության տրամադրման մասին գրառման մեջ գրել է. «Առանց զոհերի պատերազմ չի լինում»: Թեև կարճ ժամանակ անց նա ջնջել է «պատերազմ» բառը, սակայն չի կարողացել խուսափել սկանդալից: Պատճառն այն է, որ այդ բառն արգելված է Ռուսաստանում, իսկ Ուկրաինայի դեմ ՌԴ հարձակումը համարվում է «հատուկ ռազմական գործողություն»։ Նման պարագայում պատերազմ բառն օգտագործելու, ինչպես նաև հակապատերազմական կոչերի համար ՌԴ-ում քրեական պատասխանատվություն է նախատեսված։ |
Քադիրովն իր գրառման մեջ կիրառել է արգելված «պատերազմ» բառը










