Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է եւ արդարացի, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Չինաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է եւ արդար է, համապատասխանում է երկրների մեծամասնության ձգտումներին, եւ ժամանակը ցույց կտա, որ այն գտնվում է պատմության ճիշտ կողմում», — նրա խոսքը մեջբերում է գերատեսչության պաշտոնական կայքը:
Ինչպես հիշեցրել Է դիվանագետը, ավելի վաղ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ «հստակ եւ համակողմանիորեն» զրույցում շարադրել Է Պեկինի վերաբերմունքը ուկրաինական հարցի նկատմամբ, եւ Չինաստանի իշխանությունների ուղերձն այն է, որ ճգնաժամի լուծման եւ եվրոպական մայրցամաքում կայունության ապահովման համար անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մենթալիտետից եւ բլոկային դիմակայությունից:
Չափազանց կարեւոր է, նշել է Վան Ին, որ բոլոր կողմերը միասին առաջ տանեն ճգնաժամի լուծման դիվանագիտական մեթոդները, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնեն ռազմական գործողությունների դադարեցմանը եւ խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից:
Նա ընդգծել է, որ Չինաստանը միշտ «դեմ է արտահայտվել պատերազմին»։










