Ուսումնական գործընթացը Դոնեցկում կվերսկսվի մարտի 23-ից


Ուսումնական գործընթացը Դոնեցկում կվերսկսվի մարտի 23-ից
Մարտ 19 22:36 2022

Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մարտի 23-ից ուսումնական հաստատությունները կվերսկսեն աշխատել, բայց՝ հեռավար ռեժիմով։ Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, համապատասխան հրամանը ստորագրել է ԴԺՀ ղեկավար Պուշիլինը։

Դոնեցկի ժողովրդական հանրապետության կրթության նախարարության՝ փետրվարի 19-ի հրամանի մեջ ասվում էր, որ Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված՝ Դոնեցկի բոլոր ուսումնական և գիտական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվում է։

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության բոլոր ուսումնական և գիտական հաստատություններում վերսկսել ուսումնական և գիտական գործունեությունը՝ բացառապես հեռավար եղանակով։ Բացառություն են կազմում ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված հաստատությունները»,-ասված է հրամանի մեջ։