Ուկրաինան հայտարարել է ռուս 562 զինծառայողի գերեվարվելու մասին։
Ներկայումս՝ պաշտոնական տվյալներով, Ուկրաինայում է գտնվում 562 ռուս ռազմագերի։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։
«Ներկայումս, պաշտոնապես, մեզ մոտ է գտնվում 562 ռուս ռազմագերի» - ТСН հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա՝ վստահեցնելով, որ ռազմագերիները պահվում են միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։










