Զելենսկին մեդալներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին (տեսանյութ)


Զելենսկին մեդալներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին (տեսանյութ)
Մարտ 19 19:27 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեդալներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին։

 

Պաշտոնական արարողության տեսանյութը տեղադրվել է Զելենսկու ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ տվյալ զինծառայողներն աշխատում են դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման, հակառակորդի գործողությունների մասին օպերատիվ տեղեկություն ստանալու, պետական նշանակության շենքերի պաշտպանության և, անհրաժեշտության դեպքում, հակառակորդի ուժերին հետ մղելու ուղղությամբ։