Իրանի հարավում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել


Իրանի հարավում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Մարտ 19 18:40 2022

Իրանի հարավում մարտի 19-ին 4.8 մագնիտուդով երկրաշարժ- է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 207 հազար բնակիչ ունեցող Սիրջան քաղաքից 137 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը 40 կմ խորության վրա է եղել:

Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին: