Ռուսաստանը Կիևի հյուսիս-արևմուտքում խրամատներ է կառուցում․ CNN


Ռուսաստանը Կիևի հյուսիս-արևմուտքում խրամատներ է կառուցում․ CNN
Մարտ 19 14:20 2022

Ըստ Maxar Technologies-ի վերլուծության և արբանյակային պատկերների` ռուս զինվորականները բառացիորեն «փորում են»՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի հյուսիս-արևմուտքում խրամատներ կառուցելով իրենց ռազմական տեխնիկայի համար, գրում է CNN-ը:

Արբանյակային նոր պատկերները ցույց են տալիս Օզերայի և Անտոնով ավիաբազայի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի շուրջ պաշտպանիչ պատնեշները:

Ռուսական հավելյալ զինտեխնիկա և շինարարություն նկատվում են նաև ավելի հյուսիս-արևմուտք գտնվող Զդվիժիվկա և Բերեստյանկա գյուղերում, գրում է պարբերականը: