Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը


Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Մարտ 19 07:22 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

 Ինչպես հայտնում  է «ՌԻԱ- Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։