ՌԴ-ին աջակցելու դեպքում` ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է պատժամիջոցներով


ՌԴ-ին աջակցելու դեպքում` ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է պատժամիջոցներով
Մարտ 19 10:37 2022

 

ԱՄՆ-ը չի բացառում պատժամիջոցների կիրառումը Չինաստանի դեմ, եթե վերջինն աջակցի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հետևելու է Չինաստանի հետագա քայլերին։

«Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք կարելի է դիտարկել, և պատժամիջոցը գործիքներից մեկն է»,- ասել է Փսակին:

Հիշեցնենք` նախօրեին տեղի է ունեցել Բայդենի ու Սի Ծինփինի հեռախոսազրույցը: