Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մինչ օրս 816 խաղաղ բնակիչ է զոհվել․ ՄԱԿ


Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մինչ օրս 816 խաղաղ բնակիչ է զոհվել․ ՄԱԿ
Մարտ 18 19:52 2022

Ուկրաինայում փետրվարի 24-ից 816 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 1,3 հազար մարդ վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։

ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պայթուցիկ զինատեսակների, այդ թվում՝ ծանր հրետանու և  հրթիռային համակարգերի կիրառման հետևանքով: