|
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը «persona non grata» է հայտարարել 10 ռուս դիվանագետների, նշված է նախարարության կայքում։ Նրանց տրվել է 72 ժամ՝ երկիրը լքելու համար։ «Ըստ իրավասու մարմինների տվյալների՝ Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան այս աշխատակիցներն իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ»,- ասվում է զեկույցում։ |










