Ճապոնիայի արտգործնախարարը մարտի 18-ից 21-ը կայցելի Թուրքիա և ԱՄԷ


Ճապոնիայի արտգործնախարարը մարտի 18-ից 21-ը կայցելի Թուրքիա և ԱՄԷ
Մարտ 18 11:58 2022

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարտի 18-ից 21-ը Թուրքիա և ԱՄԷ այցելելու իր ծրագրերի մասին։

«Մարտի 18-ից մարտի 21-ը նախատեսված է իմ այցը Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, կայունացնել նավթի համաշխարհային շուկայում գները և ամրապնդել հարաբերությունները այդ երկրների հետ»,- ասել է նա։

Մինչ այդ, ուրբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել էր, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 19-ից 21-ը կայցելի Հնդկաստան և Կամբոջա: