Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակ կնշի Շուշիում


Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակ կնշի Շուշիում
Մարտ 18 11:16 2022

ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում կանցկացվի հանդիսավոր միջոցառում՝ կազմակերպության կառույցների, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ:


«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշա այցելելու համար։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի «ազատագրված» Շուշայում»,- գրել է Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում։