|
Եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, այս մասին հայտնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի կայքը։ Քաղաքական գործիչները խնդրում են երկարաձգել թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը: «Սա անհրաժեշտ է` Նոբելյան մրցանակի համար նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդի առաջադրումն ապահովելու համար»,- պարզաբանել են նախաձեռնության հեղինակները։ |










