Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվով քաղաքին. Տեսանյութ


Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվով քաղաքին. Տեսանյութ
Մարտ 18 10:40 2022

Մարտի 18-ի առավոտյան ռուսական զորքերը ավիահարված են հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվով քաղաքին։Հարվածը հասցվել է օդանավակայանին և դրան հարակից տարածքին:

Ըստ ականատեսների՝ Լվովում մի քանի պայթյուն է որոտացել, բացի այդ, բնակիչներին հիշեցվել է գրոհի վայրերից լուսանկարներ ու տեսանյութեր չտարածելու կարևորությունը։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն հայտնել է, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Լվովում պայթյուններ են որոտացել, իսկ քաղաքի ծայրամասում տեսանելի է հրդեհ: Այս պահին ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։