Մարիուպոլում ավելի քան 350 հազար քաղաքացի թաքնված է ապաստարաններում և նկուղներում, մոտ 30 հազար մարդու հաջողվել է լքել քաղաքը, հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։
«Իրավիճակը Մարիուպոլում կրիտիկական է: Քաղաքը շրջափակման մեջ է արդեն 16 օր, ավելի քան 350 հազար բնակիչ շարունակում են պատսպարվել ապաստարաններում և նկուղներում ռուսական զորքերի շարունակական գնդակոծությունից։ Օրական միջինը 50-100 ավիառումբ է նետվում քաղաքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում:










