Ուկրաինայի թեման սկսում է թեպետ դանդաղ, բայց «հովանալ»․ անփոփոխ է մնում թուրքերի համառությունը․ Վրթանեսյան


Ուկրաինայի թեման սկսում է թեպետ դանդաղ, բայց «հովանալ»․ անփոփոխ է մնում թուրքերի համառությունը․ Վրթանեսյան
Մարտ 17 21:45 2022

Ուկրաինայում պատերազմի 4րդ շաբաթն է սկսվել։ Ու արդեն նույնիսկ արևմտյան ամենակարող քարոզչամեքենայի թափն է ընկել, զգացվում է, որ թեման սկսում է թեպետ դանդաղ, բայց «հովանալ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Բայց անփոփոխ է մնում թուրքերի համառությունը. հետևողական և աննկուն կերպով փորձում են որպես միջնորդ խցկվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ընդհուպ մինչև այն, որ քննարկվում է Թուրքիայի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր ճանաչվելու հարցը»։