Մակրոնը կոչ է արել Եվրոպային պատրաստ լինել պատերազմի


Մակրոնը կոչ է արել Եվրոպային պատրաստ լինել պատերազմի
Մարտ 17 21:38 2022

Եվրոպան պետք է մեծացնի ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ՝ պատրաստվելու համար Եվրոպայում հնարավոր բարձր ինտենսիվության հակամարտությանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հինգշաբթի օրը Փարիզում կայացած հանրահավաքում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է մեծացնենք ներդրումները պաշտպանության ոլորտում, որպեսզի պատրաստ լինենք բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է գալ մեր աշխարհամաս», - ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը միակ լիարժեք բանակն են եվրոպական աշխարհամասում՝ մատնանշելով ամբողջ Եվրոպան հզորացնելու անհրաժեշտությունը։