Կանադան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի ՊՆ 22 աշխատակցի նկատմամբ


Կանադան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի ՊՆ 22 աշխատակցի նկատմամբ
Մարտ 17 21:00 2022

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի ՊՆ 22 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «ռեժիմի ներգրավման» հետ։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում։

Բելառուսի այս քաղաքացիները աջակցել են Ուկրաինայում մարտերին և թույլ են տվել, որ երկիրը «հարձակման հարթակ» լինի Ռուսաստանի համար, ասել է նախարարությունը։ Սահմանված սահմանափակումները պետք է ցույց տան, որ Կանադան կշարունակի ճնշում գործադրել պաշտոնական Մինսկի վրա և ստիպել, որ դադարեցնի Մոսկվայի գործողություններին աջակցելը, պարզաբանել է Կանադայի ԱԳՆ-ն։

Ընդհանուր առմամբ փետրվարի վերջից Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ավելի քան 500 մարդկանց և ընկերությունների դեմ։ Այս պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և այլ արգելքներ: