Շվեդիան կարգելափակի ռուսական նավերի մուտքը


Շվեդիան կարգելափակի ռուսական նավերի մուտքը
Մարտ 17 20:06 2022

Շվեդիայում որոշել են արգելափակել Ռուսաստանի հետ կապված նավերը։ Երկու շաբաթ առաջ ենթակառուցվածքների նախարար Թոմաս Էներութին նամակ է ուղարկվել՝ պահանջելով արգելել ռուսական նավերի մուտքը շվեդական նավահանգիստներ, հակառակ դեպքում միությունն ինքը շրջափակում կսկսի։

«Մենք ծանուցել ենք գործատուների և միջնորդների կազմակերպությանը, որ շրջափակում է լինելու», - ասաց արհմիության փոխնախագահ Էրիկ Հելգեսոնը: