Ռուսական նավերը մոտեցել են Օդեսային


Ռուսական նավերը մոտեցել են Օդեսային
Մարտ 17 19:05 2022

Օդեսայի ափերի մոտ Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի նավեր են նկատվել. այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

Նրա խոսքով՝ ռուսական ծովային դեսանտի վայրէջքի վտանգ չկա, իսկ նավերի մոտենալը Օդեսա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ։