Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության մեջ մարգարինի տուփերում պենոպլաստ է եղել


Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության մեջ մարգարինի տուփերում պենոպլաստ է եղել
Մարտ 17 18:17 2022

Ուկրաինական Չեռնիգովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը ցույց է տվել, որ մարդասիրական օգնության անվան տակ ուղարված մարգարինի տուփերում իրականում պենոպլաստ է եղել, գրում է focus.ua կայքը։

Նա տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։ Կադրերում նա ցուցադրում է չորս տուփ մարգարին։

«Հիմա հարցը արտադրողին չի վերաբերում, որովհետև արտադրողը դրա հետ կապ չունի, բայց ինչ ենք մենք երբեմն ստանում», - ասել է Չաուսը և պենոպլաստի կտորներ հանել այն փաթեթներից, որոնց մեջ պետք է լիներ մարգարինը: