Լուկաշենկո. Արեւմուտքին չի հաջողվի Բելոռուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ


Լուկաշենկո. Արեւմուտքին չի հաջողվի Բելոռուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ
Մարտ 17 17:07 2022

Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքին չի հաջողվի Բելոռուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ։

«Արեւմուտքին չի հաջողվի մեզ ներքաշել այդ հակամարտության մեջ։ Ունենք բավականին խելք, որպեսզի չներքաշվենք այդ հակամարտության մեջ, թեեւ ամերիկացիներն իրենց գործընկերների հետ դրդում են դրան»,- ասել է Լուկաշենկոն՝ ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։