«Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


«Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Մարտ 17 17:00 2022

«Ուկրաինայում ավելի քան երեք միլիոն մարդ փախստական ​​է դարձել», հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին գրում է BBC News-ը իր տելեգրամյան ալիքում։

«Ուկրաինայի ժողովրդին խաղաղություն է անհրաժեշտ, և մարդիկ ամբողջ աշխարհում պահանջում են դա: Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը հենց հիմա»,- գրել է Գուտերեշը Twitter-ում: