Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական


Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական
Մարտ 17 16:52 2022

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր երկիրը լքել է մոտ 3,5 միլիոն փախստական, այս մասին Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Ուկրաինացի դիվանագետը նաև հավելեց՝ ովքեր էլ մնացել են Ուկրաինայում՝ նախապատրաստվում են և տոտալ դիմադրություն են ցույց տալիս ռուսական զինված ուժերին: