Պարսից ծոցում 30 հոգանոց անձնակազմով լաստանավ է խորտակվում (տեսանյութ)


Պարսից ծոցում 30 հոգանոց անձնակազմով լաստանավ է խորտակվում (տեսանյութ)
Մարտ 17 15:30 2022

Պարսից ծոցում, իրանական Էսելույե նավահանգստից 30 մղոն հեռավորության վրա, խորտակվում է Al-Salmy լաստանավը, հայտնում է Mash Telegram ալիքը։

Նշվում է, որ ԱՄԷ դրոշի ներքո նավարկող լաստանավն ունի 30 հոգանոց անձնակազմ: Մարդկանց որոնելու համար ուղղաթիռ է ուղարկվել։

Լաստանավը մեքենաներ է տեղափոխում: Աղետի պատճառների մասին չի հաղորդվում։